Որոնում

61

1. Երբ այն խաչին ես կնայիմ,
Ուր որ մեռավ փառաց Տերն իմ,
Իմ մեծ շահերս վնաս կսեպեմ,
Հպարտությունս ալ կանարգեմ։

2. Չպարծենամ ուրիշ բանով,
Ապա միայն Փրկչիս մահով,
Բոլոր փափագս՝ մեծ կամ չնչին,
Ես կզոհեմ Իր արյունին։

3. Փառքն Արքայից ինծի տրվեր՝
Ան շատ պզտիկ պարգև մըն էր,
Ասանկ Տերոջ անհուն սիրույն
Արժան է տալ իմ կյանքս ողջույն։