Որոնում

613

1.Կա մի աշխարհ լուսե,
Ուր չկա խավար, չկա նաև գիշեր:
Ուր կա մի էակ լուսե,
Ուր անհուն սիրո կրակն է միշտ վառվում:
Ու լուավորում խավարած հոգիներին,
Եվ սեր պարգևում քարացած մեր սրտերին,
Ու խինդով լցնում սգավոր հոգիներին:

Իր արյամբ մաքրում է ուղիներն այն սև մթին,
Կենարար խոսքով գծում է նոր կյանքի ուղին,

Իր Հոգով երջանկացնում, լեցնում է սիրտը իմ,        
Իմ Հիսուս Քրիստոս, իմ Աստված, Տեր իմ:

2.Կա մի աշխարհ լուսե,
Ուր անվերջ կյանքի արևն է միշտ փայլում,
Նա է, որ պարզած ձեռքով
Այդ լուսե աշխարհն է մեզ առաջնորդում,
Եվ ինչպես մի հուր, ջերմացնում սառած հոգին,
Ու բոցավառում պատրույգը մարած լամպի,
Ամոքում վերքեր ժառանգած այս աշխարհից: