Որոնում

617

1.Առանց Քեզ աչքերս թաց են,
Առանց Քեզ ամպերը պատած են,
Չեմ ուզում ես ապրել առանց Քեզ,
Առանց Քեզ ինձ մեղքն է ճնշում,
Չեմ ուզում, չեմ ուզում, ուժ չունեմ
           
Արի՛, սիրտդ բաց, արի՛ կոտրված,
            Կընդունեմ, կընդունեմ, ինչպես որ կաս,

            Կընդունեմ, կընդունեմ, միայն թե գաս:             
            Դե արի՛, արի՛, մի՛ ուշանա


2. Նայիր ձեռքերիս, արյունոտ վերքերիս,
Խաչվեցի Քեզ համար, Քեզ համար,
Որ լինես մեղքից դու ազատ,
Որ ապրես Ինձ հետ հավիտյան: