Որոնում

635

      Էլմ. 386 
1. Լսեցէ՛ք, կերգեն հրեշտակք.
«Նորածին արքային փառք»:
Մեզ բերաւ խաղաղութիւն,
Եւ Աստուծոյ հետ հաշտութիւն:
      Ով ազգեր, դուք ցնծագին
      Միացէք զուարթնոց խումբին,
      Հռչակեցէք երգն վսեմ.
      «Ծնաւ Քրիստոս ի Բեթլէհէմ»:
      Լսեցէ՛ք, կերգեն հրեշտակք.
      «Նորածին Արքային փառք»:

2. Բանն զոր երկինք պաշտէր,
Որ յաւիտենից էր Տէր:
Ժամանակն երբ լրացաւ,
Մի խոնարհ կոյսէ ծնաւ:
      Ծածկելով աստուածութիւն
      Մէջ մարմնոյն տկար մարդուն`
      Յաճեցաւ աշխարհ իջնել
      Տէրը մեր, Էմմանուէլ:
      Լսեցէ՛ք, կերգեն հրեշտակք.
      «Նորածին Արքային փառք»:

3. Փառք իշխան խաղաղութեան,
Փառք արև արդարութեան,
Լոյս բերաւ կեանք ամէնուն,
Թևերուն վրայ բժշկութիւն:
      Նա թողուց փառքն երկնային,
      Որ մարդիկ ալ չմեռնին,
      Ծնաւ, որ մարդը բարձրանայ
      Ու երկնից ժառանգ ըլլայ:
      Լսեցէ՛ք, կերգեն հրեշտակք.
      «Նորածին Արքային փառք»: