Որոնում

641

      Շար. 
1. Ուրախ լեր, սուրբ եկեղեցի,
Քանզի Քրիստոս Արքայն երկնից
Այսօր պսակեաց ըզ քեզ խաչիւն իւրով,
Եւ զարդարեաց զամուրըս քո
Սքանչելի փառօք ի իւրովք:

2. Խնդա յոյժ դուստր Սիօնի,
Քանզի երկիրս երկինք եղեւ,
Այսօր պսակեաց վերստին քո նորոգմամբ
Եւ թագաւորն երկնաւոր
Հաճեցաւ բնակիլ ի քեզ:

3. Ընդ դասս երկնաւոր զօրաց,
Վերառեալ տօնեմք Քեզ այսօր զանդադար
փառատրութիւնս.
Ուրախ լեր, հարսն անարատ,
Անքննին քո խորհրդով:

(1. Ուրախ եղի՛ր, սուրբ եկեղեցի,
Քանզի Քրիստոս Արքան երկնքից
Այսօր պսակեց քեզ Իր խաչով
Եվ զարդարեց կառույցը քո
Իր սքանչելի փառքով:

2. Շատ ուրախացի՛ր, դուստր Սիոնի,
Քանզի երկիրն երկինք դարձավ,
Այսօր պսակվեց վերստին
Քո նորոգվելով,
Եվ երկնային Թագավորը
Հաճեց բնակվել քո մեջ:

3. Երկնավոր զորքերի շարքում,
Բարձրանալով տոնում ենք` Քեզ
Այսօր անդադար փառաբանություն.
Քո անքննելի խորհրդով ուրախ եղի՛ր,
Անարատ հարս):