Որոնում

642

      Էլմ. 511 
1. Օրերս արևոտ պիտի ըլլան,
Սիրտս ալ ուրախ ցնծա,
Փշոտ չթվիր իմ ճամփան,
Քրիստոս երբ քովս կենա:

      Պիտ ապահով պահվիմ մեղքե,
      Կյանքս ուրախ ըլլա,
      Խաղաղություն հոգիս վայլե,
      Քրիստոս երբ քովս կենա:

2. Ազատ ըլլամ պիտ չարիքե,
Բեռս ալ պիտ թեթևնա,
Զի մեծ սիրով պիտ զայն կրեմ,
Քրիստոս երբ քովս կենա:

3. Ճամփաս երբ մթնիլ կսկսի,
Լույսի իսկ հարկ չկա,
Աղբյուր մը ունիմ քաղցր հույսի`
Քրիստոս պիտ քովս կենա:

4. Հովերն Իր խոսքով կդադրին,
Ինչպես երբ հոս էր Նա,
Անվախ հանգչիմ մեջն Իր գրկին,
Քրիստոս երբ քովս կենա:

5. Ո՛չ կյանք, ո՛չ մահ ինձ վախ կազդեն,
Ինձի վտանգ չկա,
Կըլլա բազուկն ինձ ապավեն,
Քրիստոս երբ քովս կենա: