Որոնում

647

1. Երբ կյանքի վիճակը ծանրանում է վրադ,
Կռնակդ կքում է ճնշումից,
Հիսուս պատվիրում է, որ մենք Իրեն հանձնենք
Մեր հոգսերն ու պետքերը բոլոր:

     Ցնծացե՛ք Տիրոջով, լցվեցե՛ք Իր սիրով,
     Փառաբանենք Տիրոջն ու Փրկչին,
     Ցնծացե՛ք Տիրոջով, լցվեցե՛ք Իր սիրով,
     Քանզի Նա է Տերը աշխարհի:

2. Երբ մարմինդ հոգնում, և հույսդ հատնում է,
Շվար սպասում ես օգնության,
Հիսուս հոգսերդ առնում, օրհնության է փոխում,
Հավատա՛, վստահի՛ր դու Նրան: