Որոնում

648

1.Յիսուսին կուտամ իմ կեանքս բոլոր,
Ինչ որ ալ ունիմ ըլլայ Անոր,
Կ'արժէ համբերել, կ'արժէ խաչ կրել,
Կ'արժէ Անոր հազար կեանք զոհել:

2.Յիսուսին կուտամ իմ կեանքս բոլոր,
Կ'ուզեմ հետևիլ միշտ անխոտոր,
Ուր որ զիս ղրկէ, ինչ հրամայէ,
Հնազանդիլ միայն փափաքս է:

3.Յիսուսին կուտամ իմ կեանքս բոլոր,
Զինք պաշտել կ'ուզեմ ես ամէն օր,
Խորհուրդով, խոսքով, բարի գործերով
Եվ Աւետարանը քարոզելով:

4.Յիսուսին կուտամ իմ կեանքս բոլոր,
Կ'ուրանամ փառքն, հաճոյքն երկրաւոր,
Որ հաւատքս պահեմ, ընթացքս կատարեմ
Եվ փառաց պսակն Անկէ առնեմ: