Որոնում

650

1.Ով Հայր երկնավոր, նայէ գահէդ վերին
Սուրբ ներկայութեանդ մատչած այս ամոլին.
Վստահ հավատքով անոնք Քեզ կը նային,
Տուր քու օրհնությունդ, շնորհքդ աստվածային:
Անսկիզբն Աստված, ով հզոր Արարիչ,
Դու Աղբյուր կենաց և ընտանեաց Կազմիչ,
Միացուր զանոնք խոսքովդ զօրավոր
Ու պսակն ըրէ շնորհավոր:

2.Տէր Հիսուս Քրիստոս, որ հրաշքովդ առաջին
Կանայի հարսնիքին օրհնեցիր  լիովին,
Օրհնէ այս նոր զույգն խորհուրդովդ մտերիմ,
Միշտ պահե իրենց ուխտին հավատարիմ:
Որդիդ Աստուծոյ, ով Փրկիչ մեր գթած,
Տուր անոնց պսակ հավերժական կենաց.
Երեսդ փայլեցուր, Փառաց թագավոր
Ու պսակն ըրէ շնորհավոր:

 3.Հոգիդ Աստուծոյ՝ Աղավնիդ երկնային,
Վառէ անոնց սիրտն սուրբ կայծովն հավատքին,
Ցրուէ սատանին ամէն դավերը չար,
Ըրէ անոնց տունն Աստվածութեանդ տաճար:
Սուրբ պահէ իրենց հոգին, շունչն ու մարմինն,
Թող միշտ քու լուսոյդ քայլ առ քայլ հետեւին,
Օրհնէ ցնծութեամբ կյանքն իրենց բոլոր,
Այս պսակն ըրէ շնորհավոր: