Որոնում

652

1.Օ՜, իմ Փրկիչ, ես Քեզ եմ փափագում,
Որ անդորր ես շնորհում իմ հոգուն,
Առաջնորդում, սովորեցնում հստակ,
Որ Դու ես ճամփան ճշմարտության:

Կարիքդ ունեմ, սիրելի՛ Տեր,
Թե՛ ցերեկ, թե՛ գիշեր:
Բացի Քեզնից, սիրելի Տեր,
Չունեմ ուրիշ ընկեր,
Տար ինձ միշտ կամքիդ պես անպարփակ,
Կարիքդ ունեմ սիրելի Տեր,
Բուժիր հոգուս վերքերն,
Եղիր հոգուս ընկեր:

2.Այս կյանքը միշտ բերում է վիշտ ու ցավ,
Մեղքն էլ ճնշում սրտիս անդադար,
Քանզի առանց Քեզ չեմ կարող ապրել,
Փրկիչ, ուժ տուր Քո ճամփով քայլեմ:

3.Դու բնակվիր, ով Փրկիչ, իմ սրտում,
Որ ապրեմ Քեզ համար այս կյանքում,
Ազատիր՝ լինեմ Քեզ հավատարիմ.
Միայն Դու ես կյանքը ճշմարիտ: