Որոնում

654

1.Ով իմ Արարիչ երկրի, երկնքի,
Դու ինձ ստեղծող, հոգի, շունչ տվող,
Անսահման, անհուն, ամենուր եղող,
Տուր ինձ այն hոգին` Քեզ միշտ տենչացող:

Որ երկրպագեմ Քո սուրբ անունը
Իմ սրտի մեջ, Տեր, միշտ և ամենուր,
Որ փառաբանվի Քո մեծ անունը
Իմ հոգում, ով Տեր, միշտ և ամենուր:

2.Ով իմ Տեր, Արքա ողջ տիեզերքի,
Ամեն բանի մեջ օգնող ու պահող,
Ճշմարիտ, արդար, անաչառ եղող,
Տուր ինձ այն հոգին՝ բարի, կամեցող:

3.Ով իմ երկնավոր Հայր, հավետ բարի,
Դու հանցանքներս տեսնող ու ներող,
Գթած, ողորմած, ամենակարող,
Տուր ինձ այն հոգին՝ Քեզնից միշտ խնդրող: