Որոնում

655

      Էլմ. 829 ՀԵ 88 (հր.2008) 
1. Ապըրված մի կյանք կա՝ մեղմ, ներդաշնակ,
Անդ՝ Գալիլիայում՝ ազդու և հստակ,
Տիպար մարդասեր, եղբայր, հարազատ,
Խղճի առաջնորդ, անբիծ, անարատ:
Վեմ է անսասան, ճամփա՝ փրկարար,
Ուղի՝ ապահով ու երջանկարար: 

       Փառք Քեզ, Հարուցյալ, Արքա փառավոր,
       Տե՜ր ամենակալ,
       Փառք Քեզ (3), հավիտյան:

2. Մատուցված մի զոհ կա՝ սուրբ պատարագ
Անդ՝ Գողգոթայում, Գառնուկ երկնառաք,
Իր մահը խոսուն, իր մահը անմահ,
Պահեց խաչն հզոր, սանդուղք դեպ իր գահ:
Փրկի՜չ անձնըվեր, Քո մահն աննըման
Աղբյուրն է սիրո հավիտենական:

3. Հաղթական մի անձ կա՝ սուրբ և հզոր,
Անդ՝ վերը բազմած, ներշնչողն այսօր,
Հարուցյալ Փրկիչ, Արքա փառավոր,
Իշխան, Կյանք անբավ, սրտով վեհ, անդորր:
Ընկճյալ հաղթեց Նա, օ՜, անարգ մահվան,
Բազուկ Բարձրյալի, մեծ եղբայր մարդկանց: