Որոնում

657

1.Հրեշտակն յերկնից կիջնայ,
Կըսէ մարդկանց սեռին.
<<Ադամորդի, ցնծա,
Ահա քեզ աւետիս.

Քրիստոս յարեաւ ի մեռելոց, (2)
Իբր անդրանիկ յարուցելոց>>:

2.Երբ կորոտար երկինք,
Երկրի հիմն սարսեցաւ.
Ապշած ինկան մարդիկ,
Տապանը բացուեցաւ:

3.<<Հոս չէ Ան, որ մեռաւ.
Կանայք, ինչո՞ւ  կողբաք.
Սուգի ատենն անցաւ,
Ուրախանայ աշխարհք>>:

4.<<Եկէք, ու զիս տեսեք,-
Ըսաւ Ինք` Տէրն փառաց,-
Բոլոր աշխարհ գացէք,
Ըսէք ամեն ազգաց>>:

5.Արդ մենք ալ յարութեան
Հանդէսը կատարենք.
Եւ ի ձայն ցնծութեան
Ուրախալից գոչենք: