Որոնում

658

1.Օ՜ն, զարթիր, յոգնած հոգի, երգն ահա զուարթուն,
Սուրբ երկնից սրահէն, կըրկին ձայն կուտայ մարդուն.
Նոր խրախոյս, նոր յույս կուտան մեզ երգին շեշտերն,
Զի ծնավ Յիսուս, մեր Տէրն:

Փառք Քեզ արդ, օրհնեալ Հայր,
Փառք Քեզ արդ, օրհնեալ Հայր,
Զի ծնավ Հիսուս, մեր Տէրն:

2.Մի վախնար, մեղաց որդի, ալ կտրէ քու լաց,
Մի վախնար, վշտաց որդի, տես երկինքը բաց,
Թող ալ քեզ սարսափ չազդէ ցուրտ մահուան ըստուերն,
Զի ծնավ Յիսուս, մեր Տէրն:

3.Մի վախնար, վըհատ հոգի, երբ լոյսեր մարին,
Մի վախնար, ով քաջ, երբ բուռն են նետեր չարին.
Ձեր վրայէն, մեղաց գերիք, շուտ կիյնան կապերն,
Զի ծնավ Յիսուս, մեր Տէրն:

4.Օ՛ն, զարթիր, յոգնած հոգի, նոր օր է ծագեր,
Ալ քուկդ են երկնից պերճանք և զուարթնոց երգեր,
Փառք հագիր և թող լըսուին քու երգիդ շեշտերն,
Զի ծնավ Յիսուս, մեր Տէրն: