Որոնում

660

1. Մենք Տեր Հիսուսի զինվորներն ենք քաջ,
Խաչի վրա թափած Արյունով գնված,
Կարողությունով Նրա զորության,
Միշտ քայլենք, միշտ քայլենք առաջ:
        Փոթորիկները երբ մեզ վրա գան,
        Դժվարություններ, նեղություններ գան,
        Աստծո սպառազինությունը հագած՝
        Միշտ քայլենք առաջ, համարձակ ու քաջ:

2. Ճշմարտության խոսքով գոտևորվենք
Եվ արդարության զրահը հագնենք,
Եվ հավատքի վահանը մենք առնենք,
Փրկության սաղավարտը դնենք:
        Երբ որ թշնամին գետի նման գա,
        Մենք չենք շփոթվի ու չենք վախենա,
        Թշնամու առաջ Հոգին մեր Տիրոջ
        Պիտի կանգնեցնի հաղթության դրոշ:

3. Մենք Տեր Հիսուսի զինվորներն ենք քաջ,
Խաչի վրա թափած Արյունով գնված,
Կարողությունով Նրա զորության,
Միշտ քայլենք, միշտ քայլենք առաջ: (2)

Youtube ♪♫ ➤