Որոնում

69

1. Ի՜նչ մեծ ու քաղցր է պատգամն այն,
Երբ հավատանք, թե երեկ, այսօր ու հավիտյան,
Հիսուս միշտ նույնն է, դեռ կփրկե մեղավորներ:
Բուժե ցավեր Ան, լռեցնե սաստիկ հովեր,
Փա՜ռք Իր սուրբ Անվան։

Երեկ, այսօր ու հավիտյան
Բնավ չի փոխվիր Ան,
Չկա ուրիշ անփոփոխ բան,
Փա՜ռք Իր սուրբ Անվան: (3)
Անփոփոխ է Հիսուս միայն,
Փա՜ռք Իր սուրբ անվան։

2. Մեղավորաց Բարեկամն է, կփնտրե արդ քեզ,
Ելիր, մեղաց բեռդ Անոր բեր՝ ծնրադիր ու հեզ:
Ըսավ. <<Քեզ չեմ դատապարտեր, մեղք մի գործեր ալ>>։
Կներե արդ քու ալ մեղքեր, նույն կերպով դարձյալ։

3. Հաճախ բուժեց տառապյալներ Իր ձեռքով հզոր,
Կվերցնե վիշտն ու ցավն մեր խոսքով մը այսօր։
Իրեն դպչող կնոջ տվավ Հիսուս զորություն,
Նույնը կուտա սիրով անբավ զԻնք խնդրողներուն։

4. Ինչպես Էմմաուս գացողներուն հետ քայլեց Հիսուս,
Նույնպես հետն է մեր ամենուն, կներշնչե հույս։
Քիչ ատենեն պիտ տեսնենք զԱյն, շուտով եկուր Տեր,
Նույն Յիսուսն պիտ ըլլայ սակայն, որ համբարձավ վեր։