Որոնում

72

1. Եթե շուշան ես լինեի
Սարոնի մեծ պարտեզում,
Միայն Քո սերն կբուրեի
Գարնան բոլոր օրերում։

2. Եթե սոխակ ես լինեի
Լիբանանի անտառում,
Միայն Քո սերն գեղգեղեի
Կյանքիս բոլոր օրերում։

3. Եթե աղբյուր ես լինեի
Այս կյանքի ճանապարհին,
Միայն Քո սերն կբխեի
Բոլոր ծարավ սրտերին։

4. Եթե հրեշտակ էլ լինեի
Երկինքների երկնքում,
Միայն, Հիսո՛ւս, Քեզ պաշտեի
Գալիք բոլոր դարերում։

5. Թե հազար կյանք ունենայի
Այս աշխարհի երեսին,
Հազարն էլ Քեզ կզոհեի,
Հիսո՛ւս, հոգուս պաշտելի: