Որոնում

76

1. Ես հոգնած և բեռնավորված,
Տեր, հիմա Քեզ եմ դիմում
Եվ, Քեզանով միայն փրկված,
Հանգստություն եմ գտնում։

Ո՜վ Հիսուս, պիտ գամ ես Քեզ մոտ,
Որ տաս ինձ խաղաղություն,
Ո՜վ Հիսուս, ես Քեզ եմ կարոտ,
Դու տաս ինձ հանգստություն։

2. Օրհնյալ Քրիստոս, ով իմ Փրկիչ,
Ես խնդրում եմ Քեզանից,
Դու պահպանիր, որ փորձիչը
Չշեղի ինձ Քո ճամփից։

3. Տե՛ր, օգնիր ինձ, միշտ մոտ եղիր
Այս երկրային կյանքի մեջ:
Իմ սրտի մեջ, ո՛վ Տեր, պահիր
Քո լույսը վառ և անշեջ։

4. Քո հայրական գոգում հավետ
   Հոգիս գտնում է հանգիստ,
   Այստեղ, ամեն փորձանքից ետ,
   Դրախտում կհանգչեմ միշտ: