Որոնում

79

1. Օ˜ն, ի գործ, (2) ո՜վ եղբայրք, օ˜ն, հառաջ։
Հետևինք այն շավղաց, յորս մեր Տերն է քալած։
Անդադար աշխատինք, տարածենք սեր և լույս,
Քաջասիրտ միշտ ըլլանք, Տերն է մեզ խրախույս։

Օ՜ն, առաջ, օ˜ն առաջ,
Արթուն կաց, աղոթիր,
Վառ հույսով միշտ գործիր,
Մինչև որ գա մեր Տերն փառաց։

2. Օ˜ն, ի գործ, (2) զքաղցյալն հագեցնենք,
Դեպ կենաց աղբիւրը ծարավին մօտ բերենք,
Պարծենանք ի խաչ Տեառն, ավետենք ամենուն
Կենսական այս մեծ լուրն՝ փրկություն կա անգին։

3. Օ˜ն, ի գործ, (2) հարաժամ կա մեզ գործ,
Կործանենք սատանի զորություն ու ամրոց,
Հավիտյան բարձրանայ մեր Փրկչի մեծ անուն,
Եվ գոչենք բարձրաձայն՝ ձրի է փրկություն։

4. Օ˜ն, ի գործ, (2) Տերն է մեզ օգնական,
Թե գործենք եռանդուն, կա մեզ վարձք պատվական,
Երբ որ հասնինք յերկին, փառավոր տուն փայլուն
Եվ երգենք սրբոց հետ՝ ձրի է փրկություն։