Որոնում

81

       ՀԵ 123, Էլմ. 762, Հովհ.17
1. Փառավորյալ Աստվածորդի,
Սիրո աղբյուր, կյանք աշխարհի,
Դեմքիդ լույսեն սիրտս կզմայլի,
Ո՜վ սիրելի Տեր իմ, Հիսո՛ւս:

2. Ո՜հ, այն ի՜նչ մեծ սեր ցուցուցիր,
Երբ դառն գավաթը խմեցիր,
Որով աշխարհս փրկեցիր,
Ո՜վ պաշտելի Տեր իմ, Հիսո՛ւս:

3. Դուն իմ հոգիս Քեզի դարձուր,
Տկար հավատքս զորացուր
Ու փրկությունդ ինծի ցուցուր,
Ո՜վ կենսատու Տեր իմ, Հիսո՛ւս:

4. Ո՜հ, չեմ ուզեր, որ սերդ մոռնամ,
Դեմքիդ լույսեն ալ հեռանամ,
Դուն զիս բռնե՛, Տե՛ր բարեխնամ
Եվ մարդասեր, Փրկի՛չ Հիսուս: