Որոնում

82

        ՀԵ 229, Էլմ. 180, 2 Տիմ.1։12
1. Օրհնյալ երաշխիք՝ իմս է Հիսուս,
Ո՜հ, այս խորհուրդը ինչ քաղցր է հոգվոյս,
Փրկության ժառանգ՝ Տերոջն եմ ես,
Իր արյունով` սրբված մեղքերես։

    Պիտի պատմեմ մինչ շունչս վերջին
    Ու երգեմ սերն անհուն իմ Փրկչին։

2. Իրն եմ ես, Ան՝ իմ Տեր և Արքա,
Կզգամ Իր փառքը անձիս մեջ ներկա,
Սուրբ հրեշտակներ, գալով երկնքեն,
Շնորհաց սիրո երգ կմրմնջեն։

3. Ալ զիս հանձնած եմ Անոր բազկաց,
Հույժ երջանիկ եմ, անվախ, անկասկած,
Իր բարությամբ է լեցուն հոգիս,
Միակ Իր սերը նյութ է երգիս։