Որոնում

83

1. Ես կլսեմ ձայնդ, Հիսո՛ւս,
Անոր համար կուգամ,
Սիրուն Քու ձայնդ ականջս լեցուց,
Ինչպե՜ս ես չարտորամ։

Կուգամ (2), զիս մի մերժեր,
Հույժ կ՛աղաչեմ, ո՛վ Տեր.
Արժանացուր հոգնած հոգիս
Սուրբ հանգստյան երկնից։

2. Հոգիս կյանքես է ձանձրացած
Այս չոր ձորին եզերքն,
Սիրտս ներսիդիս է խռովված՝
Մեղքիս ճնշող բեռեն։

3. Ունայն տեղ ես շատ ջանք ըրի
Փրկել զիս իմ ուժովս,
Հանցանքս սրբել ես չկրցի
Բարեգործությունովս։

4. Քու սուրբ Արյունդ թափվեցավս
Խաչափայտին վրա,
Բոլոր իմ մեղքս հոն քավվեցավ՝
Քու սուրբ խաչիդ վրա։

5. Ո՜րչափ սուրբեր արդեն եկան
Քու տեսությունդ վայլել,
Դուն ես ճամփան, որով կրցան
Այն սուրբ հանգիստն մտնել։