Որոնում

85

     ՀԵ 260, Էլմ. 189, Եբր.11։13
1. Օտարական եմ հոս, տունս է երկինք,
Փրկիչս է Քրիստոս, տունս է երկինք։
Երկրիս վրա, իրավ, վտանգ կա, վիշտ և ցավ,
Բայց վերը՝ փառք անբավ, տունս է երկինք։

2. Ունիմ հոս փորձություն, տունս է երկինք,
Կարճ է պանդխտությունս, տունս է երկինք:
Մրրիկն է վայրենի, սակայն շուտով կանցնի,
Ես տունս հասնիմ պիտի, տունս է երկինք։

3. Ուստի չեմ գանգատիր, տունս է երկինք,
Բաժինս չէ երկիր, տունս է երկինք:
Փրկչիս խոստումն ունիմ, որ Իր աջ կողմն կայնիմ
Եվ Իր աթոռն նստիմ. տունս է երկինք։