Որոնում

86

      Հ. 238, Էլմ. 756, Մաթ. 23։8
1. Եղբայր ենք մենք, մեկ Հոր որդիք,
Չկա մեր մեջ մեծ կամ պզտիկ.
Մեկ Ուսուցիչ ունինք՝ Հիսուս,
Մեկ՝ մեր հավատք, և մեկ՝ մեր հույս։

2. Մեկ ճամփայով կերթանք մեկ տուն,
Տուն՝ լուսեղեն, հավերժ, սիրուն,
Ուր մահ կամ վախ չկա մեզի,
Ամենքը հոն սիրով են լի։

3. Եվ միասին հոն հավիտյան
Պիտ բնակինք մենք համաձայն.
Ուստի սիրենք հոս մեկզմեկ,
Մեկ սիրտ ըլլանք և մեկ՝ խորհուրդ։