Որոնում

88

     ՀԵ 170, Էլմ. 549, Եբր. 4։9,11
1. Թափառական հոգիս,
Դադրե՛. այս աշխարհիս
Մեկ բևեռեն մինչև ի մյուսն
Հանգիստ չկա քեզի։

2. Տե՛ս Աստծո տապան,
Նայե՛ այն բաց դռան,
Շուտով մտի՛ր, հոն բնակե՛,
Ունայն հույսերդ ձգե՛։

3. Հանգիստ պիտի ըլլաս
Եվ շատ ուրախանաս,
Ամեն երջանկությամբ լեցվիս,
Տէրոջմով փրկվիս։

4. Ո՜վ անհանգիստ հոգիս,
Դադրե՛. այս աշխարհիս
Մեկ բևեռեն մինչև ի մյուսն
Հանգիստ չկա քեզի։