Որոնում

89

1. Եկեք, մեր ճամփան նորոգենք,
Ճամփան, որ կերթա ի Սիոն:
Հառաջ վազենք, կանգ ալ չառնենք,
Մինչև որ մեր Տերն երևնա։
Անոր բարի կամքը սիրով
Ջանանք անդադար կատարել,
Մինչև կարենանք ապահով
Փրկչին սուրբ հանգիստը մտնել։

2. Այս կյանքն է նման երազի,
Ո՜հ, թե երազողն արթըննար,
Տարին օրվան պէս կը թըռչի,
Րոպեն թև  ունի, չի կենար։
Տարին օրվան պէս կը թըռչի,
Մոտ է ահավոր դատաստան,
Վճիռն Տէրոջ անբեկելի`
Կամ կյանք և կամ մահ հավիտյան։

3. Արդյո՞ք, երբ որ մահ ինձ հասնի,
Կրնամ ես երգել հաղթանակ,
Ըսել, թե հավատքս պահեցի,
Կմնա ինձ փառաց պսակ։
Այն օրն, երբ ձգեմ այս երկիր,
Տերոջ քաղցր ձայնն ինձ ըսե.
<<Իմ ուրախությունս մտիր
Եվ իմ աթոռիս վրա նստե>>։