Որոնում

91

1. Երբ մերժես շարունակ Տերոջ հրավերն անուշ,
Կուգա կետ մը, ուր ձայնն Սուրբ Հոգվոյն
Քեզ չըլլար լսելի ամբոխին մեջ մոլի,
Հաշվի առի՞ր (2)   զայս դուն:

       Հաշվեցի՞ր գինն ահեղ քո հոգվոյդ կորստյան,
       Հոգ չէ, թե շահիս աշխարհ համայն,
       Ճիշտ հիմա, թերևս, դուն հասած ես այն կետին,
       Կուզե՞ս հաշվել (2)  մեծ գինն:

2. Փոխարեն հանդերձյալ առավոտյան պայծառ
Կարելի է ընտրել քեզ փայլուն,
Հաճույքներն մեղքի սին, որ մեկեն կանհետին,
Հաշվի առի՞ր (2)  զայս դուն:

3. Քանի որ դուռն Անոր ողորմության է բաց
Եվ անհուն սերն ալ չէ սպառած,
Բժշկվիլ չե՞ս ուզեր, փսփսալով. <<Առ զիս Տեր
Հաշվի առի  (2)   մեծ գինն>>: