Որոնում

98

1.Սուրբ ես, (3) Տեր,
Եհովա, զորաց Աստված.
Տիեզերք, ամեն բաներ
Քու զորեղ խոսքով ստեղծված։
Բոլորտիքդ երբ կեցան,
Աչքդ  խիստ ուրախացավ.
Հայնժամ լսվեցան երգեր՝
Սուրբ ես, (3) Տեր։

2. Սուրբ ես, (3) Տեր,
Մեծ Եհովա, այժմ և միշտ։
Թեպետ հող, մոխիր ենք, Տեր,
Կսիրենք պաշտել Քեզ միշտ։
Աշխարհես անարգված,
Բայց անկե մեզ ես փրկած.
Միաբան կերգենք Քեզ, Տեր՝
Սուրբ ես, (3) Տեր։

3. Սուրբ ես, (3) Տեր,
Հաղթական զորքերն կերգեն,
Եվ փրկյալ անթիվ ազգեր
Քեզ պիտի երկրպագեն։
Եվ հրեշտակք, սուրբերն ամեն
Ցնծության ձայն վերցնեն,
Միաբան լսվին երգեր՝
Սուրբ ես, (3) Տեր։