Որոնում

99

1. Երբ հավատքով կարող ըլլամ
Երկինքն իմս է ըսել,
Վախե ազատելով՝ կրնամ
Լացող աչքերս սրբել:

2. Թող դեմս ելլեն մեծ զորությամբ
Աշխարհքն ու սատանան,
Կրնամ նայիլ հանդարտությամբ
Անոնց կատաղության:

3. Թեև իմ վրաս անթիվ հոգեր`
Փոթորիկի նման,
Եվ կամ ցավեր ու դառն վիշտեր
Հարձակելու ըլլան,

4. Երբեք պիտի չը հաղթվիմ,
Այլ ամենուն հաղթեմ,
Միայն թե Հորս տունն հասնիմ,
Փրկչիս երեսն տեսնեմ:

5. Հոգւոյս հանգիստը հոն պիտի
Ծովու նման ըլլա,
Եվ ալ վշտաց ալիք չանցնի
Խաղաղ սրտիս վրա: