Որոնում

661

1. Ծիրանի հագուստով, փշե պսակով ես կանգնած,
Ձեռքերդ իրար հետ կապված են պինդ,
Դեմքիդ վրա ի՜նչ մեծ տառապանք է ընդգծված,
Որքա՜ն խղճահարություն դեպ մարդիկ:

2. Բայց Դու այդ ծաղրանքի ու տառապանքի մեջ
Մարդկության համար աղոթք ես անում,
Եվ այդ ժամին անհամեմատ մեծ ցավ է Քեզ,
Որ ոմանք, Քեզ մերժելով, չեն փրկվում:

3. Դու ձգտում ես քնքշորեն գրկել բոլորին՝
Սիրող հայացքդ ուղղած նրանց վրա,
Բայց Քո սերը հասկանալի չէ շատերին,
Եվ ամբոխը գոռում է Քեզ վրա:

4. «Նրան ծաղրանքով պատի՛վ տվեք, ծնկի՛ եկեք,
Ողջո՜ւյն հրեաների Թագավորին»,
Եվ Մեծ Թագավորի կապված ձեռքերի մեջ
Նրանք եղեգից գավազան տվեցին:

5. Փայտով խփում էին Նրա փշե պսակին,
Եվ սուրբ ճակատից արյունն էր հոսում,
Խփում և թքում էին արյունոտ երեսին
Եվ չարությամբ ավելի ծիծաղում:

6. Այդպես Փրկիչը մարդկանց համար տառապեց
Ապականված չար աշխարհի կողմից,
Օ՜, եղբա՛յր, քեզ համար քո Փրկիչը տանջվեց,
Որ քեզ փրկի հավիտյան կորստից: