Որոնում

663

1. Աստված սեր է, երկայնամիտ,
Քաղցրաբարո, խոնարհ ու հեզ:
Սերը քաղցր է, սերը բարի,
Սերն իրենը չի որոնի,
Չի պարծենա, չի նախանձի,
Բարկությունով չի բորբոքվի:

     Ալելուիա, ալելուիա,
     Հիսուսը մեզ օրհնելու է,
     Իր մեծ սիրով լցնելու է,
     Իր հետ երկինք տանելու է:

2. Սերն անվայել վարմունք չունի,
Սերն օրենքը կկատարի,
Ամեն բանի կհավատա,
Ամեն բանի կհամբերի,
Ամեն բանի կդիմանա,
Սերը բնավ չի վերջանա:

3. Սերն օրենքը կկատարի,
Սերը չարություն չի անի,
Իրար հանդեպ սեր ունենանք,
Այդ սիրո մեջ հավերժ մնանք,
Աստծո Խոսքը սիրով պահենք,
Երկինք գնալու պատրաստվենք:

Youtube ♪♫ ➤