Որոնում

670

1. Չգիտեի` որքան շատ ես ինձ սիրում,
Սիրում ես ու միշտ մեղքերս ներում,
Չգիտեի, որ ինձ վաղուց էիր ընտրել,
Թեև ես անարժան մարդ եմ եղել:

     - Որդի՜ս, հասկացի՛ր, քեզ համար եմ Ես խաչվել,
     Իմ սուրբ արյունը քեզ համար եմ Ես հեղել,
     Որդի՛ս, հավատա՛, ներել եմ քո մեղքերը,
     Իզուր չեմ կրել Ինձ վրա այս վերքերը:

2. Որքա՜ն ես ինձ համբերել ու սպասել,
Որքա՜ն ես ինձ համար Դու արտասվել,
Զղջում եմ, Հիսու՛ս, գիտեմ՝ ներել ես,
Քանզի Դու գթած, ողորմած Տեր ես:

3. Ուզում եմ Քեզ ավելի ճանաչել,
Անունդ դավանելուց չամաչել,
Ուզում եմ դառնաս իմաստը կյանքիս,
Տեր Հիսո՛ւս, փափագում է Քեզ հոգիս: