Որոնում

671

1. Սուրբ արյունը դեռ հոսում է Գողգոթայի խաչից,
Սուրբ արյունը այսօր էլ մեզ սրբում է մեղքերից,
Սուրբ արյունը արդարացնում է մեղավորներին,
Սուրբ արյունը փրկում է ամեն հավատացողին:
Օ՜, ինչ մեծ գին Հիսուս վճարեց, փրկեց իմ հոգին,
Այդ սուրբ արյամբ դարձել եմ ես Բարձրյալ Աստծո զավակ.
- Դե, մոտեցի՛ր, հեռվում կանգնած այդպես դու մի՛ մնա,
Խաչի առջև բացիր սիրտդ, այդպես լուռ մի՛ մնա:

     Հիսուս խաչվեց, դու մոտեցի՛ր, փարվի՛ր սուրբ ոտքերին,
     Նա չի մերժի, քեզ կընդունի և Իր գրկում հանգիստ կպարգևի:
     Գողգոթայի խաչով այսօր փրկություն կստանաս,
     Լոկ հավատա՛, լոկ ընդունի՛ր, սպասում է քեզ, այս կանչը մի՛ մերժիր:

2. Նրան հանձնի՛ր հոգիդ ճնշող մեղքի ծանր բեռը,
Մի՛ ուշացիր, քանի դեռ բաց է երկնքի դուռը:
Աստծո սերը այսօր ընդունում է մեղավորին,
Բա՛ց շուրթերդ և շշնջա. «Տե՜ր Հիսուս, ների՛ր ինձ»:
Սուրբ արյունը խոսում է Աստծո մեծ սիրո մասին,
Սուրբ արյան մեջ տեսնում ենք շնորհներն Աստծո փառքի,
Սուրբ արյունը դեռ հոսում է Գողգոթայի խաչից,
Սուրբ արյունը այսօր փրկում է քեզ քո մեղքերից:

Youtube ♪♫ ➤