Որոնում

673

1. Սուրբ Հոգին սիրում է քեզ,
Սուրբ Հոգին կտիրի քեզ, եթե ուզես:
Սուրբ Հոգին հպվում է քեզ,
Սուրբ Հոգին կգրկի քեզ, եթե ուզես:

    Միայն խնդրիր դու Նրան.
    «Դե արի՛, Սուրբ Հոգի»,
    Ու ընդունիր քո սրտում
    Որպես Տեր, փրկություն
    Եվ օրհնություն:

2. Սուրբ Հոգին կտանի քեզ
Ու կդարձնի Նա քեզ հեզ, եթե ուզես:
Կվառի Նա քո կյանքում
Սիրո լույսը` քո սրտում, եթե ուզես:
Քո ճամփան Նա կհարթի
Ու քեզ երկինք կտանի, եթե ուզես: