Որոնում

674

1. Աշխարհում այս չար չունեմ ես դադար,
Քեզ եմ ես փնտրում, Հիսո՛ւս, իմ Արքա:
Արցունքն աչքերիս Քեզ եմ որոնում,
Քո անուշ ձայնը լսել եմ ուզում:

    Ուզում եմ ասել սրտիս վիշտն այսօր,
    Որ չունեմ դադար աշխարհում մոլոր,
    Քեզ եմ ես փնտրում, անվերջ որոնում,
    Քո անուշ ձայնը լսել եմ ուզում:

2. Ես մի նավակ եմ ծովում հայտնված,
Փոթորկված քամուց դես ու դեն գցված,
Խնդրում եմ, Հիսո՛ւս, օգնիր ափ հասնեմ,
Կես ճանապարհին հանկարծ չսուզվեմ:

    - Քեզ հետ եմ, որդի՛ս, քեզ չեմ թողնի Ես,
    Բոլոր սուրբերի Հայրն եմ, դու գիտես,
    Որդուս եմ տվել ու չեմ խնայել,
    Երբեք ու երբեք մենակ չեմ թողել:

Youtube ♪♫ ➤