Որոնում

676

1. Կյանքս արդեն իր ավարտին մոտեցավ,
Գնալու եմ հասնեմ իմ սիրելի Հիսուսին:
Թողնելու եմ այստեղ հազար վիշտ ու ցավ,
Գնալու եմ պաշտեմ ինձ կյանք տվող Հիսուսին:

     Պանդխտության վերջն է եկել հիմա իմ,
     Գնա՜մ, գնա՜մ, հասնեմ ինձ սիրող սուրբ Հիսուսին,
     Սա գնացքիս գործող կանգառն է վերջին,
     Գնա՜մ, գնա՜մ պաշտեմ իմ պաշտելի Հիսուսին:

2. Շատ եմ հոգնել, հանգստանալ եմ ուզում,
Գնալու եմ մտնեմ իմ երկնային հանգիստը,
Տեր Հիսուսիս ոտքերն ընկնեմ, համբուրեմ`
Հագած Տիրոջ արդարության հանդերձը: