Որոնում

677

1. Ծնկի եկած Գեթսեմանի պարտեզում`
Տեր Հիսուսը Հայր Աստծուն էր աղոթում,
Խոնարհությամբ Հոր կամքին էր հանձնվում,
Ինչպես արյուն` քրտինքն էր դեմքից թափվում:
    Հոգին մահվան չափ տրտմած էր,
    Աղերսում էր տագնապով.
    - Հա՜յր, հեռացրո՛ւ այս բաժակը,
    Բայց թող լինի Քո կամքը:

2. Գողգոթայում խաչի վրա գամված էր Նա,
Մեր մեղքերի պատիժն էր կրում Իր վրա,
Խոցված կողից արյուն ու ջուր էր հոսում,
Մեր մեղքերին թողություն էր շնորհում:
    Սեր էր բխում լույս հայացքից,
    Խնդրում էր, բարեխոսում.
    - Հա՜յր, ների՛ր, որ չեն հասկանում,
    Չգիտեն` ինչ են անում: