Որոնում

679

1. Առջևդ ահա ծնկի եկած՝
Աղերսում եմ, ո՜վ Տեր Աստված,
Արթնացրո՛ւ ինձ ու միտքս բա՛ց՝
Մեծությունը Քո հասկանամ:
    Ավելացրո՛ւ հավատքս, Տե՜ր,
    Որ իսկապես Քեզ հավատամ,
    Կասկածները ինձ չխաբեն,
    Որ տեսնեմ Քեզ` ինչպես որ կաս,
    Որ շուրթերով չպաշտեմ Քեզ,
    Ու հենց այնպես չասեմ. «Դու կաս»,
    Որ Քեզ սիրեմ, Տերս, այնպես,
    Ինչպես սիրում ես, Տեր Դու մեզ:

2. Ողորմի՛ր ինձ, ո՜վ Տեր Հզոր,
Պաշտամունքս Դու ես միայն,
Աղաչում եմ գիշեր ու զօր,
Որ ազատես կյանքից ունայն:
    Որ մտքերս չպղտորվեն,
    Չալեկոծվի սիրտս տկար,
    Որ տրտմության, թմրության մեջ
    Չլինեմ Քեզ անհնազանդ:
    Թող փրկության հզոր խոսքդ
    Հոգուս խորքում գցի արմատ
    Ու ծառ դառնա, բեռնավորվի
    Պտուղներով իր կենարար:

3. Մաքրի՛ր, սրբիր ու զարդարիր
Անարգանքի անոթն այս իմ
Աստվածային Քո ճոխությամբ,
Քեզ արժանի վայելչությամբ:
    Ու երբ հանկարծ Դու հայտնվես՝
    Քո գալստյան այն Մեծ Օրում,
    Չվախենամ ու չամաչեմ,
    Ուրախանամ որպես որդի:
    Ա՜խ, երանի գրկես Դու ինձ,
    Սեղմես կրծքիդ անարժանիս,
    Առնես գիրկդ, տանես հեռու՝
    Ընդմիշտ Քեզ հետ հավերժություն: