Որոնում

687

1. Ջրի տեղակ քացախն եղավ
Փրկի՛չ Հիսուս, Քո բաժինը:
Գուրգուրանքի, սիրո տեղակ`
Վերքեր տեսավ Քո մարմինը:

     Լեզուդ քիմքիդ կպած պահին
     Ջուր չտվեց աշխարհը Քեզ,
     Երբ հարությամբ ելար գահիդ,
     Շատ սիրեցիր աշխարհն ու մեզ:

2. Ու սեր կաթեց արյանդ հետ
Քո արնածոր վերքերից,
Որ թողություն լինի հավետ
Եվ ազատում` մեղքերից: