Որոնում

689

1. Անգութ աշխարհում սեր չի մնացել,
Հույսն ու հավատքն են կարծես վերացել:
Պաշտելի՜ Հիսո՛ւս, Խոսքդ է կատարվում,
Մարդկանց սրտերի սերն է սպառվում:
    Դե արի՜, արի՜, սիրելի՛ մեր Տեր,
    Սուրբ Հոգուդ ձեռքով Քո Հոր Սերը բեր:

2. Երկնային հանդերձ Դու մեզ պարգևիր,
Դրա հետ նաև` հույս, հավատք ու սեր,
Որ փորձության մեջ լինենք հաղթական,
Իսկ բանակիդ մեջ` հզոր, մարտական:
    Դե արի՜, արի՜, սիրելի՛ մեր Տեր,
    Սուրբ Հոգուդ ձեռքով Քո Հոր Սերը բեր:

3. «Շուտով գալու եմ՝ ձեզ Ինձ մոտ տանեմ,
Փառահեղորեն գահիս մոտ հանեմ:
Միշտ պատրա՛ստ եղեք, Իմ սուրբ գառնուկներ,
Երիտասարդնե՛ր, ծերե՛ր, մանուկնե՛ր»:
    Դե արի՜, արի՜, սիրելի՛ մեր Տեր,
    Սուրբ Հոգուդ ձեռքով Քո Հոր Սերը բեր:

Youtube ♪♫ ➤