Որոնում

694

1. Բացված է շատ վաղուց ճամփան երկնքի
Եվ անսանձ է դարձել թռիչքն իմ մտքի:
Երկրից դեպ երկինք սանդուղք կա դրված,
Եվ նրա վրա էլ «Հիսուս» է գրված:

    Հիսուսն է կյանքը և ճամփան,
    Եղբայրնե՛ր, լինենք միաբան,
    Ձեռք բռնած՝ մենք էլ բարձրանանք,
    Խմբին միանանք:

2. Տե՛ս, մեղավորները արդարանալով,
Դեպ վեր են բարձրանում ուրախանալով,
Փրկության հույսն է նրանց վեր տանում
Եվ Սուրբ Հոգով են նրանք զորանում:

3. Մարենք մեր պարտքերը այս աշխարհի հետ,
Եվ պետք է շտապել, որ չմնանք ետ,
Սանդուղքը մեկ օր էլ պետք է վերցվի,
Էլ երկինք մտնելու հնար չի տրվի: