Որոնում

703

1. Հիսո՛ւս, Դու ես իմ Տերը,
Գնել ես ինձ Քո արյունով,
Հիսո՛ւս, Դու ես իմ Տերը,
Օծել ես ինձ Սուրբ Հոգով:

     Հիսո՛ւս (2), Դու ես այն ժայռը,
     Որի վրա հաստատված եմ ես,
     Եթե ջրերը գան և քամին փչի,
     Դու (ինձ) պահապան կլինես:

2. Երբ նայում եմ այս երկրին,
Տեսնում եմ գործերը Քո,
Երբ նայում եմ այս երկնքին,
Տեսնում եմ փառքը Քո:

***
      Ամբողջ իմ սրտով (2)
      Փառք եմ Քեզ տալիս
      Ամբողջ իմ սրտով:

1. Իմ սերը Քեզ եմ տալիս,
Քանզի Դու սկզբից սիրեցիր:
Ամեն անգամ արթնանալիս
Փառք եմ Քեզ տալիս:

2. Տե՜ր, գթած ես Դու և սեր ես,
Հայր, Դու արժանի ես,
Պիտի փառաբանեմ ես Քեզ
Ամբողջ իմ սրտով:

3. Այս երգը Քեզ եմ ես երգում
Սրտանց, ուրախությամբ,
Լցրել ես ինձ խաղաղությամբ,
Սիրով ու ցնծությամբ: