Որոնում

705

       Թվոց 23:19
1. Աստված մարդ չէ, որ սուտ խոսի
Եվ մարդկանց պես զղջալ չունի:
Խոստումները «այո» են, «ոչ» չեն,
Ընտիր խոսքերն Իր կամքը կանեն
Եվ անպտուղ չեն դառնա Իրեն: (2)

2. Կենդանի ենք Աստծո Խոսքով,
Որ հայտնեց Նա մեզ Իր Հոգով:
Խավար սրտիս լույս ծագեց վերից,
Ճանաչեցի Հիսուս իմ Փրկչին,
Հիսուս Քրիստոս, հաղթող Աստված ես: (2)

3. Ուրախության երգեր երգենք,
Տոն, խնդություն հայտարարենք:
Գալիս է մեր Տերը երկնային,
Բարի լուր է, հայտնենք բոլորին
Ուրախացի՛ր, Աստծո Որդի ես: (2)

4. Այս բանակում Տեր Հիսուսի
Չկա մեկը առանց հույսի:
Հավատքով մենք հաղթել ենք աշխարհին,
Եվ Հիսուսն է օգնական մեր ճամփին,
Քայլենք վստահ, քայլենք անվարան: (2)

Youtube ♪♫ ➤