Որոնում

709

1.Երբ չէի փնտրում ես Քեզ, գտար ինձ,
Երբ կորսված էի այս աշխարհում առանց Քեզ,
Դու եկար իմ կյանքի մեջ, ինչպես լույս
Ու խոսեցիր ինձ համար, որ ապրեմ ես:

    Դու իմ բաժինն ես, ի՛մ ուրախություն:
    Դու իմ Աստվածն ես, ի՛մ սրբություն:
    Ես` միշտ կարիքավոր, Դու ես կարիքը իմ,
    Դու գերագույնն ես, չկա ավելին:

2. Շատ անգամ խոսել ես, բայց չեմ լսել,
Դու շատ մոտ ես եղել ինձ, բայց չեմ տեսել,
Եվ հիմա զղջում եմ ես, օ՜, Տե՛ր իմ
Եվ ուզում եմ միշտ Քեզ հետ ապրել:

3. Ես ուզում եմ Քեզ լսել, Տե՛ր իմ,
Եվ ուզում եմ միշտ Քեզ հետ քայլել,
Հանձնվում եմ Քո շնորհաց խոսքին,
Խոնարհվում եմ Քո գահի առջև: