Որոնում

712

1. Սիրելի՜ Հիսուս, ամբողջ սրտով գալիս եմ Քեզ:
Քո գահի առջև, աղաչանքով դիմում եմ Քեզ,
Խնդրում եմ օգնես՝ Քո պատվերը կատարեմ ես:

   Տե՜ր, իմ կյանքի օրերը թող որ ապրեմ Քեզ համար,
   Տարածեմ Քո խոսքը մարդկանց մեջ անդադար,
   Ճանապարհներդ նեղոտ, քարքարոտ ու շատ դժվար
   Հաղթահարեմ Քեզանով միայն:

2. Սքանչելի՜ իմ Տեր, խոնարհվում եմ ես Քո առջև
Եվ ցանկանում եմ մնալ Քո խոսքերում հավետ
Եվ Քո պատվերը խոնարհությամբ միշտ կատարել:

Youtube ♪♫ ➤