Որոնում

715

1. Եվս մեկ օր բացվեց կյանքում,
Եվ ես ունեմ մեկ նպատակ.
Վայելել Քեզ, սերդ անհուն
Եվ խոսքերդ անհատակ:

    Չեմ ուզում, որ օրը այս
    Անցնի հենց այնպես,
    Իմ կյանքից այն հեռանա
    Մի տերևի պես:
    Ներկայությանդ սիրով լցված`
    Թող ուրախանամ,
    Քո խոսքերի ճշմարտությամբ
    Այսօր հիանամ:

2. Չեմ ուզում կյանք հազար տարվա,
Թե այն անցնի առանց Քեզ, Տե՛ր,
Թեկուզ լինի կյանք մեկ օրվա,
Միայն լինես Դու ներկա:

3. Ո՜վ Տեր Հիսուս, Դու ասացիր.
«Ժամանակը ծախու առե՛ք,
Թե երբ կգամ՝ դուք չգիտեք,
Արթո՛ւն մնացեք»: