Որոնում

719

1. Մի զույգ գեղեցիկ ծաղիկ
Բացվել է եկեղեցում,
Սփռվել է նրանց բույրը
Աստծո եկեղեցում:

    Օրհնված եղեք Տերով,
    Ապրեք Աստծո սիրով,
    Ուրախ, երջանիկ հույսով`
    Տեր Հիսուսի շնորհքով:

2. Տերը այսօր ուրախ է,
Մեր այս զույգով ցնծում է,
Ուրախ է Իր եկեղեցին,
Օրհնում է հարս ու փեսին:
Ուրախ ենք մենք բոլորս,
Սիրելի զույգ, քեզ համար,
Ծաղիկներն եք մեր պարտեզի,
Անուշ բույրը Քրիստոսի:

3. Գեղեցիկ է մեր հարսը
Դաշտի շուշանների պես,
Սարոնի ծաղիկի նման
Զարդարված է աննման:
Գեղեցիկ է մեր հարսը
Գիշերվա լուսնի նման,
Թագուհի է մի պատվական
Հրեշտակի է նա նման:

4. Ահա փեսան զարդարվել`
Արդարություն է հագել:
Դավիթ թագավորի նման
Նա իր գահին է բազմել.
Օրինակն է Հիսուսի,
Եկել է տանի հարսին,
Տանի տունը երկնային`
Ուրախ ապրեն միասին: