Որոնում

720

1. Սիրո սուրբ աղբյուր ես, Տե՜ր,
Սեր է բխում Քո հայացքից,
Սիրում ես ինձ ինչպես որդուդ,
Ո՞ւր գնամ, ո՞ւր՝ Քո հմայքից: 

    Այնքա՜ն քաղցր ես, այնքա՜ն բարի,
    Ինչքա՜ն հզոր ու փառավոր,
    Այնքա՜ն չքնաղ, այնքա՜ն գերող,
    Իմ մտերիմ, հարազատ Տեր:

2. Ամեն օր, երբ արթնանում եմ,
Քո սերը, Տե՛ր, ես տեսնում եմ,
Որ պահել է ինձ ողջ գիշեր
Ապահով Քո բազկաց մեջ, Տե՛ր: