Որոնում

721

1. Ո՜հ, իմ եղբայր. նայի՛ր, տե՛ս սարը Գողգոթա,
Աստծո Գառն է գամված խաչափայտի վրա,
Ձեռք ու ոտքերն մեխած` մարմինը խաչվել է,
Արյուն է հոսում ցած, բայց Ինքն աղոթում է.

2. - Նրանց մեղքերը ների՛ր, քանի որ չգիտեն,
Որ չարիք են գործում այս խավար օրերում,
Ձեռքերիդ մեջ ահա Հոգին Իմ հանձնում եմ,
Մեռնում եմ նրանց համար, քանի որ սիրում եմ:

3. Քեզ համար, եղբա՛յր իմ, թափեց Իր արյունը,
Ընդունելու շտապիր Աստծո Որդու սերը,
Սրտիդ դուռը բացի՛ր, թող ներս գա Սուրբ Հոգին,
Կստանաս դու հանգիստ, կփարվես Հիսուսին:

4. Ո՜հ, իմ եղբայր, նայի՛ր, տես սարը Գողգոթա,
Աստծո Գառն է գամված խաչափայտի վրա,
Ձեռք ու ոտքերն մեխած` մարմինը խաչվել է,
Քեզ համար է խաչվել, քո տեղը այնտեղ էր: