Որոնում

722

1.Նորակառույց ընտանիքն այս շատ սիրուն է,
Մեր այս զույգն իր գեղեցկությամբ հիացնում է,
Հիսուսն Ինքն այս ընտանիքը կառուցում է
Եվ մեր սրտերը ուրախությամբ լցնում է:

    Օրհնյա՜լ Հիսուս (2), փառք ենք տալիս Քեզ:
    Օրհնյա՜լ Հիսուս (2), Տեր, սիրում ենք Քեզ:
    Օրհնյա՜լ Հիսուս (2), Տեր, խնդրում ենք Քեզ
    Լցնես նրանց Քո Սուրբ Հոգով,
    Լցնես նրանց Քո սուրբ սիրով,
    Որ միշտ սիրեն Քեզ:

2. Եվ հիմա մեր սրտերում մենք հավատում ենք,
Որ մի օր մեր Փեսան երկնքից գալու է,
Գառնուկի սուրբ հարսանիքին լինելու ենք
Եվ հավիտյան Նրա հետ մենք ապրելու ենք: